Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի
համար խաղաղության համաձայնագրի կնքման հաջորդ պայմանները, եթե նրանք հրաժարվեն ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս
մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության
ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Հաջորդ
պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության
համաձայնագրի ստորագման, Ուկրաինայի համար կլինեն ավելի բարդ և կոշտ»,- ասել է նա՝
պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ խաղաղության նոր առաջարկը
մերժելու դեպքում։